«ԱՋՕ» ՍՊԸ-ն գործում է հայաստանյան շինարարական շուկայում 2001թ.-ից ի վեր: Ներկայացնում է շինարարական ապրանքների մեծ տեսականի՝
Ընկերության հիմնական նպատակն է մաքսիմալ կերպով բավարարել պատվիրատուի պահանջները՝ առաջարկելով որակյալ ապրանքներ և ծառայություններ:
«ԱՋO» ընկերությունը հանդիսանում է մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշերի ներկայացուցիչը Հայաստանում` BMI «ICOPAL», «ROCKWOOL», «BRAAS», «МЕТАЛЛ ПРОФИЛЬ», «FAKRO», «ELEKTRA», «KRONOSPAN» , «TRIS», «MINKA», «PROSEPT»,«MINKA», «PROSEPT», «ETEX-CEDRAL»:
«ICOPAL»-ն հիմնադրվել է 1876 թ.-ին Դանիայում: 2017թ.ին BMI ընկերությունը միավորեց Braas Monier-ը և Icopal-ը, և դրա համար այն այժմ հայտնի է նաև BMI «ICOPAL» անվանմամբ: Տանիքածածկման նյութերի ոլորտում առաջատարն է համաշխարհային շուկայում, որը տարիների ընթացքում ավելի է զարգացրել տանիքածածկման գլանափաթեթավոր ջրամեկուսիչ նյութերի արտադրությունը, մշակել է նոր տեխնոլոգիաներ և հանդիսանում է հետևյալ նորարարությունների հեղինակը.
BMI «ICOPAL»-ը բացի ջրամեկուսիչ նյութերից առաջարկում է նաև բիտումային և կոմպոզիտային կղմինդրներ, ջրամեկուսիչ թաղանթներ, ջրահեռացման համակարգեր,պոլիմերային մեմբրանաներ, պրայմերներ, սոսինձ-հերմետիկներ, մաստիկաներ և այլն:
«ROCKWOOL»-ը հիմնադրվել է 1909 թվականին, կենտրոնական գրասենյակը գտնվում է Դանիայում։ «ROCKWOOL»-ն ունի 51 արտադրամասեր Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ասիայում: Անձնակազմը համալրված է ավելի քան 11500 մասնագետներով։ «ROCKWOOL» ընկերությունը զբաղվում է քարե բամբակների արտադրությամբ, որոնք նախատեսված են բնակարանների, շենքերի, սեփական տների և այլ կառույցների ջերմամեկուսացման և ձայնամեկուսացման համար, ինչպես նաև արդյունաբերական սարքավորումների, խողովակաշարերի և օդատարների ջերմամեկուսացման համար:
«ROCKWOOL» քարե բամբակները հրակայուն են, դիմադրում են 1000ºC -ից բարձր ջերմաստիճանների և խոչընդոտում են կրակի տարածմանը, հիդրոֆոբ են, էկոլոգիապես մաքուր, ծառայում են ավելի քան 50 տարի:
«BRAAS» ընկերությունը, որը հայտնի է նաև «Braas Monier Building Group» անվանմամբ, հիմնադրվել է Մեծ Բրիտանիայում 1919թ.-ին : «BRAAS» ընկերությունը իր ներկայացչություններն ունի աշխարհի 40 երկրներում՝ ավելի քան 120 արտադրամասերով: Արտադրում է բնական՝ կերամիկական, ցեմենտա-ավազային կղմինդրներ, ջրահեռացման համակարգեր և այլ տանիքածածկման նյութեր: Հանդիսանում է առաջատարը կերամիկական կղմինդրներիի շուկայում: «BRAAS»-ի կղմինդրները առանձնանում են իրենց եզակի դիզայնով, ամուր են, ցրտադիմացկուն, ծառայում են ավելի քան 100 տարի:
«FAKRO»-ն հիմնադրվել է 1991թ.-ին Լեհաստանում: Ընկերությունը մանսարդային պատուհաններրի ամենադինամիկ և ամենաարագ աճող արտադրողն է աշխարհում, որն 30 տարվա ընթացքում ընտանեկան փոքր ընկերությունից վերածվել է միջազգային կորպորացիայի: «FAKRO»-ն իր ներկայացչություններն ունի 17 երկրներում, համալրված է ավելի քան 4000 աշխատակիցներով: Բացի որակյալ մանսարդային պատուհաններից, այս ընկերությունն արտադրում է նաև ձեղնահարկի աստիճաններ, ջրամեկուսիչ և գոլորշամեկուսիչ նյութեր:
«ELEKTRA» ընկերությունը մասնագիտացված է բնակելի, կոմերցիոն, արդյունաբերական տարածքների էլեկտրական ջեռուցման համակարգերում: 1985 թվականին հիմնադրված այս կազմակերպությունը այսօր հանդիսանում է Կենտրոնական Եվրոպայում ջեռուցման մալուխների համակարգերի խոշորագույն արտադրողը: «ELEKTRA» ընկերության կողմից մշակված ջեռուցման համակարգերը նախատեսված են տանիքները, աստիճանները, ջրհորդանները, հաղորդալարերը, խաղովակաշարերը, պոմպերը ձյունից և սառույցից պաշտպանելու համար, որն էլ զերծ է պահում ցածր ջերմաստիճանների վնասակար ազդեցությունից:
«TRIS» ընկերությունն ունի իր սեփական արտադրությունը՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով: Ընկերությունում աշխատում են մեծ փորձ ունեցող բարձրակարգ մասնագետներ: «TRIS»-ը առաջարկում է՝ աերոզոլային պոլիուրետանային ջերմամեկուսիչներ, սոսինձներ XPS-ի և քարե բամբակի, սոսինձներ պլաստիկի, քարի, փայտի և գործվածքների համար, որոնք էկոլոգիապես մաքուր են և անվտանգ:
«KRONOSPAN»-ը փայտի վերամշակման ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկն է համաշխարհային շուկայում: Հանդիսանում է փայտատաշեղային սալերի, լամինատե հատակների առաջատար արտադրողը, որն ունի ավելի քան մեկդարյա փորձ: «KRONOSPAN» ընկերությունը ներառում է 29 արտադրական ձեռնարկություն, որոնք գործում են աշխարհի 25 երկրներում:
«Металл Профиль» ընկերությունն թիվ 1-ն է աշխարհում մետաղական կղմինդրների, պողպատե տանիքների, ֆասադների, պողպատե ջրահեռացման համակարգերի արտադրության ոլորտում։ Թիվ 1-ը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում սենդվիչ-պանելների և օդափոխվող ֆասադների արտադրության ոլորտում։ «Металл Профиль» ընկերության արտադրանքը պատրաստված է միայն բարձրորակ նյութերից (ցինկապատ պողպատից և ցինկապատ պողպատից՝ պոլիմերային ծածկույթով), որոնք համատեղում են ամրությունը, երկարակեցությունը և դիմակայում տարբեր եղանակային պայմաններին:
Ավստրիական MINKA ընկերությունը մասնագիտացած է փայտե և մետաղական աստիճանների արտադրության մեջ: Աստիճանները պատրաստված են էկոլոգիապես մաքուր փայտից, տարբերվում են կոմպակտությամբ, ֆունկցիոնալությամբ, դիմացկունությամբ և օրիգինալ դիզայնով: Տարեկան ավելի քան 120,000 MINKA աստիճաններ են արտադրվում և առաքվում ամբողջ աշխարհիավելի քան 40 երկրներ
PROSEPT ռուսական արտադրող ընկերություն է, որը մասնագիտացած է պրոֆեսիոնալ քիմիական նյութերի արտադրության մեջ՝ անտիսեպտիկներ, շինարարական քիմիկատների, հրակայուն միացությունների, արդյունաբերական բիոցիդներ, ժամանակակից մաքրող միջոցներ, կենցաղային քիմիական նյութեր: PROSEPT արտադրանքը միավորում է, հատուկ քիմիական նյութերի արտադրության ողջ ժամանակակից փորձը և այս ոլորտում համաշխարհային գիտական նվաճումները:
PROSEPT-ի բոլոր ապրանքների արտադրության մեջ օգտագործվում են միայն ժամանակակից նյութեր և հումք, որոնք անվնաս են շրջակա միջավայրի համար:
«ETEX» միջազգային ընկերություն է, որը նորարար առաջատարն է ֆիբրոցեմենտից պատրաստված շինանյութերի արտադրության ոլորտում: Ֆիբրոցեմենտը կոմպոզիտային նյութ է, որը բաղկացած է ցեմենտից, սիլիցիումի ավազից, ցելյուլոզային մանրաթելից և ջրից: Ցելյուլոզային մանրաթելերը հանդիսանում են որպես ամրապնդող նյութ, այսինքն՝ նյութին տալիս են անհրաժեշտ ամրություն։ Ընկերությունը ունի արտադրության ավելի քան 100 տարվա փորձ: Բոլոր ֆիբրոցեմենտից ֆասադային նյութերն արտադրվում են Բելգիայի, Գերմանիայի և Լիտվայի գործարաններում: